Սամվել Կարապետյանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին էական և բազմազան է եղել. Դավիթ Տոնոյան

Սամվել Կարապետյանի աջակցությունը ՀՀ զինված ուժերին էական և բազմազան է եղել, նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եղել է մինչև 2018թ, եղել է 2018թ-ից մինչև ռազմական գործողություններ, և հուսով եմ՝ հիմա էլ կա։ Բազմակողմանի և էական է եղել, կարծում եմ՝ բոլորդ հասկանում եք` իր կարողությունների շրջանակում կարելի է գնահատել բավականին օգտակար»,–հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։ 

Թե ինչ աջակցության մասին է խոսքը, Տոնոյանը չի մանրամասնել, քանի որ, դա բավականին զգայուն տեղեկատվություն է, որը կա՛մ պետական, կա՛մ ծառայողական գաղտնիք է պարունակում։