88 օր անց Իրանում ինտերնետի հասանելիությունը վերականգնվել է
Իրանում 88 օր տևած ինտերնետի համազգային անջատումից հետո մարդիկ մեծ ուրախությամբ ու հուզմունքով են ընդունել կապի վերականգնումը։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Մարդիկ կրկին կարողացել են օգտվել Telegram-ից, WhatsApp-ից և այլ հարթակներից, կապ հաստատել արտերկրում գտնվող հարազատների ու ընկերների հետ և վերադառնալ իրենց բնականոն առօրյային։
Իրանի կառավարությունը ինտերնետը սահմանափակել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում՝ հայտարարելով, թե դա անհրաժեշտ է անվտանգության, լրտեսության և կիբեռհարձակումների կանխման համար։
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը երեքշաբթի օրը X-ում գրել է, որ կառավարությունն «առաջին քայլն» է արել դեպի «ազատ և կարգավորվող» ինտերնետ հասանելիություն՝ նախագահ Մահսուդ Փեզեշքիանի հրահանգից հետո։
Ինտերնետի անջատումը լուրջ խնդիրներ էր ստեղծել հասարակության համար։ Մարդիկ չէին կարողանում շփվել իրենց ընտանիքների հետ, տեղեկանալ իրավիճակին կամ աշխատել առցանց։

