Հայաստանը շարունակում է մասնակցել ՀԱՊԿ մշտական ներկայացուցիչների ամենշաբաթյա նիստերին․ Մասադիկով
Հայաստանը շարունակում է մասնակցել ՀԱՊԿ մշտական ներկայացուցիչների ամենշաբաթյա նիստերին։ Այս մասին «Սոյուզնի» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նա հիշեցրել է, որ քանի դեռ հայկական կողմը չի կայացրել իր որոշումը, նա ՀԱՊԿ լիարժեք անդամ է:
Հետևաբար, նրանք ամեն շաբաթ մասնակցում են մշտական ներկայացուցիչների հանդիպումներին, մենք փոխանակում ենք տեղեկատվություն և փաստաթղթեր: Ամեն ինչ նորմալ ռեժիմով է ընթանում։

