Կալասը պնդում է, Կիևը՝ հերքում․ ԱՄՆ դեսպանատունը լքո՞ւմ է Կիևը
Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ ամերիկյան դեսպանատունը լքում է Կիևը, մինչդեռ ԵՄ բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները մնում են ուկրաինական մայրաքաղաքում:
«Այն ամենից, ինչ մենք երեկ լսել ենք Ուկրաինայից, բոլոր դեսպանատները մնում են՝ բացի մեկից: Բոլոր եվրոպացիները մնացել են, ԱՄՆ-ն հեռացել է», – հայտնել է նա՝ Կիպրոսում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես:
Մինչդեռ Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին պնդում է, թե ԱՄՆ դեսպանատունը չի տարհանվում ուկրաինական մայրաքաղաքից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կիևից ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նրա խոսքերն է մեջբերում «Ունիան» գործակալությունը:

