Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել

Ֆրանսիայի օդային տարածքով թռչող 4 ինքնաթիռում պայթուցիկ սարքերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել։ Տեղեկությունը հրապարակել է Ֆրանսիայի վարչապետի գրասենյակը։

Բոլոր ինքնաթիռներն անվտանգ վայրէջք են կատարել, և ռումբերի վնասազերծման մասնագետները ստուգումներ են անցկացնում։

Աշխատանքներ են տարվում Եվրոպայում թռիչքների ժամանակ ռումբերի սպառնալիքների աղբյուրը պարզելու համար։

Միայն երեկ Եվրոպայում ստացվել է ինքնաթիռներում ռումբերի առկայության մասին մոտ 30 կեղծ հաղորդագրություն։