Մայիսի 29-ին Արցախի ներկայացուցչության շենքում արցախցիների հետ կանցկացվի հանդիպում

Հարգելի հայրենակիցներ

Հայտնում ենք, որ սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 19:30-ին, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում (հասցե՝ Նաիրի Զարյան 17/2), կանցկացվի հանդիպում, որի ընթացքում արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ՝ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ։

Հանդիպման շրջանակում կքննարկվեն նաև արցախցիներին հուզող մի շարք այլ կարևոր հարցեր։

Հրավիրում ենք մասնակցելու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Արցախի և արցախցիների հարցերով մտահոգ հասարակական ու քաղաքական գործիչներին, ինչպես նաև բոլոր հայրենակիցներին, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու աջակցում մեր իրավունքների պաշտպանության գործին։

Արցախի տեղեկատվական շտաբ: