Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ.
«Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել և փրկել պետականությունը: Դա արվեց ռազմական հերոսությունների և խիզախության շնորհիվ:
Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Մեր քվեով պետք է վռնդենք արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն:
Մեր պետության լավագույն օրերն առջևում են:
Փա՜ռք Սարդարապատի հերոսներին»։

