Զելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ուկրաինան կշարունակի հարվածներ հասցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին՝ ի պատասխան ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական հարձակումների։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ ռուսական նավթավերամշակման արդյունաբերության դեմ գործողությունը շարունակվում է, և ուկրաինական կողմն արդեն որոշել է պատասխան գործողությունների հաջորդ քայլերը։
«Ռուսաստանի նավթավերամշակման արդյունաբերության դեմ գործողությունը շարունակվում է՝ ի պատասխան ուկրաինական էներգետիկ օբյեկտների ուղղությամբ ռուսական հարվածների։ Մենք որոշել ենք մեր պատասխան գործողությունների հաջորդ միջոցառումները»,- նշել է Զելենսկին՝ ռազմական ղեկավարության զեկույցից հետո։

