Նեթանյահուին հnսպիտալացրել են Երուսաղեմում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 25-ի երեկոյան տեղափոխվել է Երուսաղեմի «Հադասա Էյն-Քերեմ» բժշկական կենտրոն, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով նրա գրասենյակին։ Կառավարության ղեկավարի գրասենյակից հստակեցրել են, որ հոսպիտալացումը կապված է «չճշտված ատամնաբուժական բուժման» հետ։
76-ամյա քաղաքական գործիչը վերջին տարիներին բազմիցս բախվել է առողջական խնդիրների հետ։ 2026 թվականի ապրիլին Նեթանյահուն հայտնել էր, որ բուժում է անցել շագանակագեղձի վաղ շրջանի քաղցկեղից։ 1 սմ-ից պակաս չափի ուռուցքը հայտնաբերվել էր պլանային հետազոտության ժամանակ, և վարչապետը գերադասել էր «անհապաղ զբաղվել» հնարավոր սպառնալիքով։
2025 թվականի հուլիսին Նեթանյահուն բաց էր թողել կառավարության նիստը սննդային թունավորումից հետո առաջացած աղիքային բորբոքման պատճառով, որն ուղեկցվել էր ջրազրկմամբ, և ներերակային բուժում էր ստացել։ Իսկ 2024 թվականի վերջին նա հաջողությամբ վիրահատվել էր՝ շագանակագեղձի բարորակ գերաճի (հիպերպլազիա) պատճառով շագանակագեղձի հեռացման նպատակով։

