Մարկո Ռուբիոն կեղծ է անվանել բանակցություններում Ուկրաինայի վրա ԱՄՆ-ի ճնշման մասին լուրերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 22-ին հերքել է լուրերն այն մասին, թե իբր ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա կարգավորման բանակցություններում և Կիևին ստիպել ընդունել այս կամ այն ​​դիրքորոշումը։

«Պատմությունները, թե մենք ստիպում ենք ուկրաինացիներին ընդունել այս կամ այն ​​դիրքորոշումը, իրականությանը չեն համապատասխանում», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին ասել է Ռուբիոն ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների՝ Շվեդիայում կայացած հանդիպումներից հետո։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում: