Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ի կեսօրից հետո, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։

Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։