Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա

Ռուսաստանը դատապարտում է Կուբայի գործերին միջամտելու ցանկացած փորձ և կցուցաբերի ամենաակտիվ աջակցությունը կուբացի ժողովրդին։ Ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ռաուլ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքներին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար համերաշխությունը Կուբայի հետ և խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտության, սպառնալիքի, անօրինական, միակողմանի սահմանափակող միջոցառումների և շանտաժի ցանկացած փորձ։

Մենք կշարունակենք ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել եղբայրական կուբացի ժողովրդին այս չափազանց դժվար ժամանակահատվածում։ Հավանան տեղեկացվել է դրա մեթոդների և այլ հիմնարար ասպեկտների մասին»,- ասել է Զախարովան։