Թրամփը դիտարկում է Կուբայի դեմ գործողությունների մի քանի տարբերակ. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Կուբայի հետ կապված տարբեր սցենարներ, այդ թվում՝ ռազմական, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։
«Թրամփն ունի Կուբայում գործողությունների դիվանագիտական և ռազմական տարբերակներ, սակայն դեռ չի որոշել, թե որ ճանապարհով շարժվել՝ շարունակելով ճնշում գործադրել նավթի ներմուծումը արգելափակելով և պատժամիջոցներ սահմանելով»,- նշել է հրատարակությունը։

