Հասարակ ուկրաինացիները զոհվում են Զելենսկիի կնոջ զարդերի համար. Զախարովա

Հասարակ ուկրաինացիները զոհվում են Ելենա Զելենսկայի էլիտար զարդերի և Թիմուր Մինդիչի ոսկե զուգարանակոնքերի համար, և որպեսզի ուկրաինական ղեկավարությունը կարողանա արտասահման մեկնել և խնջույք անել, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Հասարակ ուկրաինացիները զոհվում են ինչի՞ համար։ Թիմուր Մինդիչի ոսկե զուգարանակոնքերի՞ համար։ Ելենա Զելենսկայի էլիտար զարդերի՞ համար։ Որպեսզի ուկրաինական ղեկավարությունը կարողանա արտասահման մեկնել և խնջույք անել։ Որպեսզի նրանք կարողանան միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր գողացված միջոցներ փոխանցել իրենց երեխաների ապագայի համար, ովքեր, հավանաբար, կապրեն Ուկրաինայից դուրս որևէ տեղ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Զախարովան նշել է, որ ուկրաինական էլիտան նույնիսկ չի ամաչում խոսել այդ մասին, կարծես թե ծաղրելով այն քաղաքացիներին, ովքեր այլ ճակատագրի են արժանացել։