Թրամփի և Նեթանյահուի միջև տարաձայնություններ են առաջացել Իրանի հարցում. Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ծանր հեռախոսազրույց» են ունեցել՝ քննարկելով Իրանի հետ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնում է «Axios» պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Ամերիկյան աղբյուրը պորտալին հայտնել է, որ զրույցից հետո Նեթանյահուն ծայրահաստիճան անհանգստացած է եղել։
«Նեթանյահուն ծայրահեղ սկեպտիկորեն է վերաբերվում բանակցություններին և ցանկանում է վերսկսել պատերազմը։ Երկու առաջնորդների միջև տարաձայնություններ են առաջացել հետագա գործողությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

