ՆԱՏՕ-ն չի կարող գոյատևել առանց ԱՄՆ-ի. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն չի կարող գոյատևել առանց Միացյալ Նահանգների, իսկ Եվրամիությունը չի կարող փոխարինել դաշինքին, ասել է Նորվեգիայի ֆինանսների նախարար և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ոչ, սա այն ՆԱՏՕ-ն չէ, որը մենք գիտենք գրեթե 80 տարի, քանի որ սա հենց Եվրոպան և Միացյալ Նահանգներն են, որոնք համատեղ աշխատում են բոլոր սպառնալիքներին դիմակայելու համար»,- ասել է Ստոլտենբերգը շվեդական SVT հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կարող է գոյատևել առանց Միացյալ Նահանգների։
Ստոլտենբերգը նաև կարծում է, որ կարևոր է «անել հնարավոր ամեն ինչ»՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև պառակտումը կանխելու համար։ Նա հավելել է, որ Եվրամիությունը չի կարող փոխարինել ՆԱՏՕ-ին։

