Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին

ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի միջոցառումներին նախընտրական քարոզարշավի պատճառով։ Ասուլիսում այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

«Ապրիլի 1-ին Ռուսաստան կատարած իմ այցի ընթացքում Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարող մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին»,- ասել է Փաշինյանը։