Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է փոփոխության
Ութ տարիների ընթացքում այսօրվա խորհրդարանում գեթ մեկ բովանդակային բանավեճ տեղի չի ունեցել, գրել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Ուզում եմ հիշեցնել 2012-2017 թվականների խորհդարանը, երբ մեր փոքրիկ ֆրակցիան օրակարգ էր թելադրում:
Այսօրվա խորհրդարանում բացակայում է բովանդակային և վերլուծական միտքը։
Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ փոփոխության:
Ամեն ընտրող մեզ ձայն տալով թող վստահ լինի, որ ինքը ձայն է ստանում խորհրդարանում և դրանով իսկ մասնակից լինում երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,-գրել է Մանուկյանը։

