Ալիևը երևանյան գագաթնաժողովն օգտագործեց հակահայկական ելույթի համար. (տեսանյութ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին հեռակապով միանալու հնարավորությունն օգտագործեց ոչ միայն սեփական ցեղասպան քաղաքականությունն արդարացնելու, հակահայկական թեզերը հերթական անգամ հնչեցնելու, այլև Եվրոպական ընտանիքին այդ քաղաքականության համար կիրառած պատժամիջոցների դեմ ձեռնարկած քայլերը դատապարտելու համար։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 4-ին Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։

