ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Հնդկաստանում քննարկել է Սու-30 կործանիչների պարկի արդիականացումը․ Sputnik

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Հնդկաստանում երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի հետ վերջերս կայացած հանդիպմանը քննարկել է Սու-30 կործանիչների պարկի արդիականացումը, Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է The New Indian Express-ը։

Էդվարդ Ասրյանի և Ամար Փրիթ Սինգհի բանակցությունները կենտրոնացած էին հակաօդային պաշտպանության բազմաշերտ ճարտարապետության, կործանիչների մարտունակության բարձրացման և անօդաչուների ու հրթիռների սպառնալիքներից պաշտպանվելու վրա, գրում է պարբերականը: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանը դիտարկում է նաև հնդկական «օդ-օդ» դասի Astra MK1 հեռահար հրթիռ ձեռք բերելու հնարավորությունը:

Կողմերը բանակցություններ են վարում նաև հնդկական Pralay մարտավարական հրթիռների մատակարարման և սպառազինությունների համատեղ մշակման շուրջ: