ԿԸՀ-ն 48 ժամ է տվել 8 քաղաքական ուժի՝ փաստաթղթերը շտկելու համար
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 30-ի արտահերթ նիստում Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու նպատակով առաջադրված քաղաքական ուժերի թերի ներկայացրած փաստաթղթերի օրակարգով նիստ է հրավիրել։
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, հանձնաժողովը 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով։ Թերի լրացված փաստաթղթերը կարող են շտկվել մինչ մայիսի 2-ի ժամը 18։00-ն։
Այդ ուժերն են՝
▪️ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
▪️ Հայ ազգային կոնգրես կուսակցություն
▪️ «Հանրապետություն» կուսակցություն
▪️ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
▪️ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն
▪️ Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն
▪️ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
▪️ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

