Լավրովը մայիսին բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին Հնդկաստան կատարելիք այցի ընթացքում բանակցություններ կվարի իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների խորհրդին մասնակցելու նպատակով Ռուսաստանի արտգործնախարարի՝ Նյու Դելիում գտնվելու շրջանակներում նախատեսվում է նաև լիարժեք երկկողմ այց, այդ թվում՝ բանակցություններ Հնդկաստանի արտգործնախարարի հետ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։