Լեգենդար հետախույզ Կանդազը հացադուլ է հայտարարել. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
Հիշեցենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը նախօրեին կալանավորվել է 2 ամսով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։

