«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից կգործարկի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ shirakavia.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

