Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում․ ՈՒՂԻՂ

Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

111 տարի առաջ այս օրը՝ 1915թ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնապոլսում ձերբակալվել են շուրջ 600 հայ մտավորականներ՝  գրողներ ու բանաստեղծներ, երաժիշտներ ու բժիշկներ, ճարտարապետներ ու պատգամավորներ։ Թեպետ հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան Թուրքիա կոչվող բարբարոսական երկրում սկսվել էին շատ ավելի վաղ՝ 1894-1896 թթև շարունակվել են մինչև 1923 թ, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի պայմանական օր է ընդունվել հայ մտավորականության ձերբակալության օրը։ 

Վաղ առավոտից մարդկանց անվերջանալի հոսքը շարժվում է  դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու անմեղ զոհերի հիշատակը։ 

Կենտրոն TV-ի ուղիղ միացումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։