Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե

Երբ երկրի վարչապետը հայտարարում է թե՝ «Սփյուռքում Հայ Եկեղեցին ոչ թե պաշտպանում է հայ ժողովրդի շահերը, այլ առաջ է մղում այլ երկրների շահեր Հայաստանի դեմ», սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայոց պատմության ուրացում, հակաազգային թեզ, պառակտման թույն, տգետ մարդու խոսույթ, իսկ երբ նման հայտարարության հեղինակը երկրի ղեկավարն է՝ սա դառնում է ազգի ամոթը:

Այս պնդումը վիրավորական է աշխարհի տարբեր ծագերում ծառայող մեր եկեղեցականների, թեմերի և համայնքների համար։

Սփյուռքի մեր եկեղեցիները ողջ պատմության ընթացքում և այսօր էլ եղել ու մնում են հայության ինքնության, մշակույթի, Հայոց ցեղասպանության հիշողության, Հայաստանի, Արցախի և բռնագաղթած արցախահայության պաշտպանության կարևոր հենարանները։

Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել։ Ցավոք, հենց այդ ուժն են փորձում քայքայել այս իշխանությունները։

Տեր Քերովբե քահանա Բարսեղյան

Ք. Մոսկվա