Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ժամկետը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ժամկետը մինչև կիրակի՝ ապրիլի 26-ը, հայտնում է Ynet-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սպիտակ տունն արդեն զգուշացրել է իսրայելական կողմին այս որոշման մասին, հայտնել են պարբերականի աղբյուրները։
Թրամփը հրապարակավ չի հայտարարել նոր վերջնաժամկետի մասին: Վերջին շաբաթների ընթացքում նա հրադադարի համար մի քանի ժամկետներ է սահմանել և բազմիցս հետաձգել դրանք:
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պահպանում է իր ծովային շրջափակումը Իրանի դեմ, իսկ Թեհրանը պատասխանել է Հորմուզի նեղուցում նավեր կանգնեցնելով և տարածքում գտնվող նավերի ուղղությամբ կրակ բացելով:

