ԵՄ գագաթնաժողովները դարձել են անարդյունավետ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

ԵՄ գագաթնաժողովները դարձել են անարդյունավետ, քանի որ դրանց մասնակիցներն ի վիճակի չեն ընդունել անհրաժեշտ որոշումներ ճգնաժամային իրավիճակներում: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Politico-ին:

«Եվրոպան այսօր գտնվում է մշտական ճգնաժամի մեջ, իսկ որոշումների կայացման ճարտարապետությունը պարզապես դրա համար նախատեսված չէր»,- նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ նախկին մեթոդները ԵՄ-ում պարզապես չեն գործում: Ռասմուսենը կոչ է արել համայնքի առաջնորդներին արմատապես վերանայել անվտանգության համակարգը արագընթաց փոփոխությունների պայմաններում՝ անընդունելի համարելով ԵՄ հապաղումն այն իրավիճակում, երբ աշխարհը բառացիորեն այրվում է: