ChatGPT-ի և Gemini-ի աշխատանքում խափանումներ են արձանագրվել տարբեր երկրներում
ChatGPT և Gemini հարթակների աշխատանքում խափանումներ են արձանագրվել աշխարհի տարբեր երկրներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են OpenAI ընկերությունն ու Downdetector հարթակը։
«Ապրիլի 20-ին դադարել են աշխատել ChatGPT և Codex արհեստական բանականության հարթակները։ Մենք պարզում ենք խափանումների պատճառը»,- նշել է OpenAI ընկերությունը։
Համացանցի օգտատերերը Downdetector հարթակում միաժամանակ դժգոհել են Google ընկերության Gemini բոտի աշխատանքային խափանումներից։
«API Gemini-ն վերջերս ստեղծված բանալիների աշխատանքում խնդիրներ ունի»,- հայտնել է Google AI Studio-ն։
Օգտատերերը նշում են, որ անհասանելի է նաև Claude չաթ-բոտը, սակայն այն շահագործող ընկերության կայքում խափանումների վերաբերյալ տեղեկություններ չկան։

