Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

2025թ. դեկտեմբերի 25-ին մեղադրյալ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում։
Հիշեցնենք, որ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ նոր քրեական վարույթն ապրիլի 14-ին մուտքագրվել էր դատարան։ Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, սակայն գործի քննությունը կանցկացվի նրա բացակայությամբ, քանի որ Խաչատուրովը երկրում չէ։