«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերը կրկին կարտադրվի
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20% «Սեմյոնիչ»» արտադրատեսակի արտադրության կասեցումը (ք. Երևան, Մոլդովական փողոց): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

