Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում տեղի կունենա նաև Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ Սիմոնյանի հանդիպումը։

