Եթե Ռուսաստանը հաջողության հասնի, դա կունենա անկանխատեսելի և աննախադեպ հետևանքներ մեզ բոլորիս համար․ Մերց
Ամենայն հավանականությամբ, մեր մայրցամաքում ազատության և խաղաղության պաշտպանության ամենաորոշիչ պահերը կլինեն շուտով՝ գուցե շաբաթներ կամ ամիսներ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։
«Եթե Ռուսաստանը հաջողության հասնի, դա կունենա անկանխատեսելի և աննախադեպ հետևանքներ մեզ բոլորիս համար, այդ թվում՝ Գերմանիայի համար։ Եվ հենց այդ պատճառով էլ ես այստեղ կանգնած եմ շատ հաստատակամ, շատ հստակ և չեմ ցանկանում մեկ սանտիմետր նահանջել», – հայտարարել է Մերցը։

