Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները
Սեպտեմբերի 14-ին Պապիկյանն ընդունել է Ֆլորիան Էսկյուդիեին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթելով Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում։
Հանդիպմանը կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ։
Քննարկվել են նաև երկկողմ գործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։

