Տեր-Պետրոսյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հարցը

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առանձնատանը, հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման եւ խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա։