Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պեկինում Լավրովը բանակցություններ կվարի իր չինացի գործընկեր Վան Իի հետ։ Ակնկալվում է մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի և միջազգային խնդիրների շուրջ, ներառյալ իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայի շուրջ։

Նախարարի այցը կտևի ապրիլի 14-ից 15-ը։