Իրանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս. Պակիստանի պաշտպանության նախարար
Իրանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտ ժամանակներս, դիվանագիտական ջանքերը դրական արդյունքներ են տալիս։ Այս մասին հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դիտվում է միայն դրական առաջընթաց: Շարունակվող դիվանագիտական ջանքերը ընթանում են կառուցողական ուղղությամբ»,- ասել է Ասիֆը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ Իսլամաբադում ապրիլի 16-ին։ Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները որպես բանակցությունների նոր փուլի անցկացման հնարավոր վայր նշում են Ժնևը։

