Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ԱՄՆ-ի և Իսրայել գործողությունների մեղսակից է համարել

Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեղսակից է համարել Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների գործում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ISNA-ին, նման մեղադրանք է հնչեցրել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ԱԷՄԳ-ի ղեկավարությանը ուղղված նամակում։

Նա գործակալությանը մեղսակից է համարել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածներին չմիջամտելու համար։

Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի լռությունը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումների առջև ոչ միայն անգործություն է, այլև հանցագործության մեջ բացահայտ մեղսակցություն։