Թրամփը ստիպված է եղել նահանջել. ապրիլի 9-ը նշվել է որպես պատերազմի ավարտի օր

ԱՄՆ-ն ապրիլի 9-ը սահմանել է պատերազմի ավարտի ամսաթիվը, Ynet-ին հայտնել է իսրայելական աղբյուրը։

Նշվում է, որ պատերազմի 9ավարտը «թույլ կտա Թրամփին Անկախության օրը ժամանել Իսրայել՝ Իսրայելի մրցանակը ստանալու համար»։

Աղբյուրը հաստատում է ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև այս շաբաթ Պակիստանում հանդիպման հնարավորությունը։

Նույն աղբյուրի խոսքով՝ Թրամփը ստիպված է եղել նահանջել և փաստացի հետ վերցնել իր նախկինում հայտարարված 48-ժամյա վերջնագիրը։

«Թրամփի վրա ազդել է Քաթարի ճնշումը։ Ամեն ինչ դեռ ամբողջությամբ չի ավարտվել, բայց վերջնագրի գաղափարը առայժմ հետ է կանչվել։ Թրամփը, անկասկած, նահանջել է, քանի որ հասկացել է, որ իր վերջնագիրը բարդացնում է իրավիճակը», – գրում է հրատարակությունը։

Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, սա չի նշանակում, որ պատերազմը անպայման մոտենում է ավարտին։

«Եթե միջնորդներին հաջողվի իրանցիներին համոզել համաձայնության գալ Հորմուզի նեղուցը բացելու որևէ ձևաչափի շուրջ, դա կարող է հանգեցնել պատերազմի ավարտին։ Բայց դա չի նշանակում, որ նրանք դա կանեն», – ասում է աղբյուրը։

Հաղորդվում է, որ ամերիկացիները նախապես չեն տեղեկացրել Իսրայելին Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆի հետ բանակցությունների մասին։