ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը

Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխանցմամբ՝ Հոգաբարձուների խորհուրդն ընդունել է որոշում Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։

Վերջինս մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։