Կիևի մի հատվածը կրկին մնացել է առանց ջրամատակարարման
Կիևի՝ Դնեպր գետի աջ ափին գտնվող հատվածում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ են ջրամատակարարման խափանումներ տեղի ունենում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ Այս մասին հայտնել է քաղաքապետարանը։
«Պեչերսկի, Սոլոմոնսկի և Շևչենկովսկի շրջաններում ջրի ճնշումը նվազել է։ Մայրաքաղաքի որոշ ջրամատակարարման օբյեկտներում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով պոմպային սարքավորումները անջատվել են», – ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։
Այսօր առավոտյան ուկրաինական ДТЭК էներգետիկ հոլդինգը հայտնել է, որ Կիևի տասը շրջաններից հինգում սկսվել են արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոստովանել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված վնասը լայնածավալ է։

