Եթե վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ Մայր Աթոռի կողքին. Տեր Սերոբ

Տեր Սերոբ քահանա Ազարյանի հրապարակումը՝ ուղղված տիրադավներչին ու նրանց միացածներին.

«Բոլոր այն «հոգևորականները» որոնք փողի դիմաց ծախում են իրենց հոգևոր կոչումը, պարպում են իրենց մարդկությունից և հայությունից, վաճառում են իրենց խաչը նյութի դիմաց, անհամար հայորդիների թափած արյունը՝ պաշտոնի, աթոռի և երկրավոր խոստումների դիմաց և միանում են դավաճանախմբին, որոնք ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՎԱՏՔ և ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ծախեցին, թող ինքնուրույն դուրս գան իմ բարեկամների շարքից, քանզի եղբայր չեն ինձ, և դավաճան են այս Հայրենիքին, այս ազգին և նրա բոլոր նպատակներին, ոգուն և անցնում են թշնամու շարքերը։

Եթե վերջին հոգևորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հավատամքի, նպատակների, մեր նահատակների թափած անգին արյան, մեր պատմական և ներկա Հայրենի հողի և դրա սրբության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և դրա անսասանության կողքին։

Ահա ժամանակն է իմանալու, թե ովքեր են տաք կամ պաղ՝ ըստ Յայտնութեան սրբատառ տողերի, ովքեր են գաղջ կամ անտարբեր այս ազգի արյան համար, և ովքեր են, որ մի քանի դոլարով պատրաստ են ծախելու իրենց էությունը…»։