Ինչպես են գերեվարվել Արցախի ռազամաքաղաքական ղեկավարները. մանրամասներ

«Մարդիկ անընդհատ խոսում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարվելու մասին, բայց չեն էլ մտածել, որ ինչպես է հնարավոր եղել 120 հազար արցախցիների անվտանգ տեղափոխել Հայաստան՝ ընդ որում առանց Հայաստանի էական միջամտության»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ ներկայացնելով, թե ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

«Ի սկզբանե եղել է 5 հոգուց կազմված ցուցակ, որոնք պետք է ձերբակալվեին ու տեղափոխվեին Ադրբեջան: Այդ հինգ հոգանոց ցուցակը փոխանցվել է  Արցախի նախագահին։ Նրանց թվում էին՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Իշխանյանը», – նշում է Երիցյանը։

Նախագահը տեղեկացրել է բոլոր 5 անձանց, ընդ որում՝ Ռուբեն Վարդանյանին տեղեցարել է  հեռավար եղանակով։

Մանրամասները՝ տեսանյութում