Պապը բարձրացրեց «Սուրբ գավաթը» Ստամբուլում

Հայաստանում կաթողիկոսի դեմ սկսված գործընթացը միայն երևացող մասն է այն լուրջ փոփոխությունների, որի առաջ կանգնելու է Էջմիածինը և հոգևոր էլիտան: Եվ այն մարդիկ որ այս ամենին դիտում են այնպես, թե ով որտեղ պատարագի գնաց, ով չգնաց, իրոք զավեշտալի է, քանի որ այս ամենը աշխարհաքաղաքական տեղաշարժերի արդյունք է և ոչ ուրիշ բան (նույնը եղավ 2018թ-ին կրկին աշխարհաքաղաքական մեծ տեղաշարժի կամ հզոր ուժերի ներազդեցություն)

Նախ եկեղեցին պառակտված է, իսկ նման պայմաններում պահպանել նրա ազգային հոգևոր ինքնությունը լինելու է բարդ` նույնիսկ անհնար: Հետևաբար գալիս են նոր ժամանակներ: Մեզ օրինակ պետք է որ հետաքրքիր լիներ էկումենիկ շարժման մասին որոշ դրվագներ, ինչի մասին չգիտես ինչու չի խոսվում:

Կարծում եմ կատարվողի հետքերը պետք էր փնտրել այդտեղ: Հիմա դա լավ է, թե վատ է, դա իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Արդեն շատ ուշ է որևէ բան փոխելու համար:

Էկումենիկ շարժում (հուն.՝ oikumene — տիեզերք) – 20-րդ դարի սկզբին բողոքական եկեղեցիների կողմից սկսած շարժում է եկեղեցիների միավորման համար: Այն սկզբնավորվեց 1910թ. Էդինբուրգում համաշխարհային միսիոներական կոնֆերանսով: Հետագայում էկումենիկ շարժումը հանգեցրեց 1948թ. եկեղեցիների համաշխարհային խորհրդի ստեղծմանը: Ներկայումս էկումենիկ շարժման մասնակիցներն են բողոքական, հին կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների մեծ մասը: Օրինակ Հայաստանում այդ գործընթացը սկսվել է 1997թվականից և դրա ամենավառ օրինակը եկեղեցիներում նստարանների տեղադրումն էր, որը մինչ այդ չէր եղել: Եթե հիշում եք և դա եկավ հենց այդ շարժման պահանջով: Ու շատ այլ բաներ, որոնք մենք կարող ենք և չհասկանալ: Եվ եթե այսօրվա գործընթացներին նայենք այս պրիզմայով, շատ բան հասկանալի կդառնա, որ խնդիրը ամենևին կուսակրոնության և մյուս հարցերի մեջ չէ, այլ շատ գլոբալ հարցերի մեջ է:

Հիմա այս խառը օրերին Հռոմի Պապ Լևոն 14-րդը այցելել է Ստամբուլի պատրիարքություն:

Ի դեպ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է, կոչվում է նաև Պատրիարքություն Հայոց Թուրքիո: Հիմնադրվել է 1461թ: Աթոռանիստը Գումգափուի Ս. Աստվածածին Մայր եկեղեցին է:Նման բան եկեղեցու պատմության մեջ ինչքան գիտեմ չի եղել:

Կարծում եք պատահականություն է,կարծում եմ ոչ: 

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից