ՊԵԿ նախագահը կգործուղվի Հնդկաստան

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հնդկաստան:

Էդուարդ Հակոբյանը Նյու Դելիում կմասնակցի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի 18-րդ պլենար և ասոցիացված հանդիպումներին, ինչպես նաև Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը։

ՊԵԿ նախագահը Հնդկաստանում կլինի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը։