Թուրքիայի բնակչությունը մոտենում է 86 միլիոնին
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է Թուրքիայի բնակչության վերաբերյալ եռամսակային տվյալներ։ Ըստ այդմ՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 85 մլն 980․654։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 2024-ի տարեվերջին բնակչությունը կազմել էր 85 մլն 664․944, ինչի համեմատ 2025-ի 9 ամսվա ընթացքում բնակչությունն աճել է 315․710-ով, իսկ հուլիսի 1-ից հոկտեմբերի 1 եռամսյակում՝ 155․800-ով։
Տվյալներում տեղ է գտել նաև կին-տղամարդ հարաբերակցության վերաբերյալ վիճակագրություն։ Ըստ այդմ՝ տղամարդիկ կազմում են Թուրքիայի բնակչության 50․02 տոկոսը կամ 43 մլն 003․770, իսկ կանայք՝ 49․98 տոկոսը կամ 42 մլն 976․884։

