Ռուսաստանը կվերացնի վիզային ռեժիմը չինացիների համար
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կվերացնի Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը՝ հաղորդում է «Интерфакс»-ը։
«Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու որոշումը կնպաստի ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մենք շնորհակալ ենք դրա համար ու մենք մեր կողմից հայելային պատասխան կտանք ՉԺՀ քաղաքացիների համար։ Իմ կարծիքով, սա դրական «պայթյուն» կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում», – ասել է ՌԴ նախագահը Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման ժամանակ։
Սեպտեմբերի 15-ից Չինաստանը ՌԴ քաղաքացիների համար ներդրել է մեկ տարվա, 30-օրյա փորձնական անվիզա ռեժիմ: Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են Չինաստան մեկնել զբոսաշրջության և գործարար նպատակներով, մասնակցել տարբեր մարդասիրական փոխանակումների, այցելել հարազատներին կամ տարանցիկ նպատակներով, կարող են առանց հրավերի մուտք գործել երկիր։

