Թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության․ Տեր Եսայի

Վայոց Ձորի թեմի առաջնորդը Տ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է, իսկ թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության, այդ թվում և Ս Պատարագի արարողությանը։ Armenia Sputnik-ին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

Իսկ թե ինչու Ս Պատարագի ընթացքում չհիշատակվեցին կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է, տեր Եսային նշեց.

«Ինչ վերաբերում է անունների հիշատակությանը, ապա պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո Աբրահամ սրբազանը կկատարի անհրաժեշտ տնօրինումները և կներկայացնի հարկ եղած լուսաբանումները»։