«Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով սատկել են Նիկոլ հայադավի եղբայրներից 20-ը (տեսանյութեր)

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը տակառ է գլորել Ռուսաստանի վրա, իսկ ինչ է կատարվել…

 

Երեկ, ինչպես արդեն հայտնի է, Վրաստանի տարածքում կործանվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռը, ինչի հետևանքով սատկել են ինքնաթիռում գտնվող Նիկոլ հայադավի եղբայրներից բոլոր 20- ը՝ զինվորականներ Թուրքիայից:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է Վրաստանի տարածքում իր ինքնաթիռի կործանման հետևանքով 20 զինծառայողի մահը: Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ցավակցություն է հայտնել զինվորների հարազատներին:

«Մեր քաջարի մարտիկները զոհվել են վրաց- ադրբեջանական սահմանին C-130 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով,- գրել է ՊՆ ղեկավարը X սոցցանցում։- Իմ և պաշտպանության նախարարության անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին»:

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը ռադարներից անհետացել է Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց և ընկել Սիղնաղի մունիցիպալիտետի շրջանում, Ադրբեջանի հետ սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա, լեռնային տեղանքում:

Հատկապես հիշատակության է արժանի, որ ինքնաթիռը Ադրբեջանից (ըստ որոշ ԶԼՄ- ների, թռիչքը կատարվել է երկրի արևմուտքում գտնվող Գյանջայի միջազգային օդանավակայանից, ըստ այլ ԶԼՄ- ների, Բաքվի օդանավակայանից), վերադառնում էր Արցախի Հանրապետության դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի 5- ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելուց հետո: Ինչպես ասում են նման դեպքերում, չեն մարսել…

Վրաստանում քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ աղետի պատճառների հետաքննությունն իրականացվելու է հատուկ խնամքով:

Անկարային ցավակցություն են հայտնել Վրաստանի, Ադրբեջանի և այլ երկրների ղեկավարներն ու դիվանագետները: Գրեթե չենք կասկածում, որ Նիկոլ հայադավն էլ ցավակցություն հայտնած կլինի Էրդողանին:

Ադրբեջանը հայտարարել է դեպքի հետևանքների վերացման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ողջ աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամության մասին:

Վթարի պատճառների հետաքննությունը շարունակվում է։ Դեռ հայտնի չէ, թե ինչ բարձրության վրա է եղել ինքնաթիռը: Ադրբեջանական «AnewZ» հեռուստաալիքի բացառիկ տեղեկատվության համաձայն, մեկնելուց առաջ ինքնաթիռը 2 ժամ գտնվել է Գյանջայի օդանավակայանում, որտեղ անձնակազմը կատարել է անհրաժեշտ տեխնիկական և նախապատրաստական աշխատանքներ: Այդ ընթացքում չարտոնված անձանց մուտքն օդանավ արգելվել է, անվտանգության բոլոր արձանագրությունները պահպանվել են։

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ ինքնաթիռն ընկել է շտոպրով ու դեռ օդում կտոր-կտոր եղած վիճակում։ Որոշ փորձագետներ տարօրինակ բաներ են տեսել օդանավի անկման մեջ։ Նախկին ռազմական օդաչուն նշել է, որ դատելով արբանյակային տվյալներից, օդանավում կարող էր պայթյուն տեղի ունենալ կամ հրթիռի հարված է եղել:

Ըստ ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովի (լուսանկարը՝ ներքևում), թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ: Նա առաջ է քաշել Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ վարկածը՝ սոցիալական ցանցերում գրելով՝ «Կրկին թռչունների երա՞մ» և այդպիսով ակնարկելով Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում Ադրբեջանի AZAL ավիաընկերության մարդատար ինքնաթիռի հայտնի վթարի հետ կապված միջադեպը, որի դեպքում ռուսական կողմից սկզբում նշվել էր նաև թռչունների հետ բախման վարկածը։

«Անձամբ ես կարծում եմ, որ դա կամ հրթիռ է, կամ անօդաչու թռչող սարք։ 102-րդ բազան մոտակայքում է»,- գրել է փորձագետը։

Խոսքը Գյումրիում ռուսական 102- րդ ռազմաբազայի մասին է: Աչքովս ընկավ այս կապակցությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայ օգտատերերից մեկի գրառումը՝ թուրքի ձեռագիր, շանտաժ, բանսարկություն, հեռահար նպատակներ, սա է թուրքը, որ դարերով չի փոխվելու:

Թուրքական «Turkiye» թերթն, իր հերթին, այսօր գրել է, թե C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումն օդում կարող է վկայել արտաքին միջամտության կամ օդանավում զինամթերքի պայթյունի մասին։

«Օդում ինքնաթիռի կործանումը ենթադրություն է առաջացնում հնարավոր արտաքին ազդեցության կամ օդանավում զինամթերքի պայթյունի մասին»,- նշել է թերթը:

Հրապարակման մեջ նաև նշված է նաև, որ տեխնիկական մասնագետները դեպքի վայրում արդեն աշխատանքի են անցել՝ պարզելու միջադեպի ճշգրիտ պատճառները:

Մինչդեռ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում  «Ինչո՞ւ վթարի ենթարկվեց թուրքական ռազմական ինքնաթիռը» վերտառության ներքո գրել է «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական ՀԿ ղեկավար Վազգեն Պետրոսյանը, «Թուրքական զինվորականների նախնական հետաքննության համաձայն՝ երկրի C-130 ինքնաթիռը կործանվել է սխալ բեռնման պատճառով, և միջադեպը կապված չի եղել տարածքում ակտիվ ՀՕՊ հակազդեցության հետ»։

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=on131tTBmlg

https://www.youtube.com/watch?v=duwYh87li0o

 

https://www.aljazeera.com/video/newsfeed/2025/11/11/turkish-c-130-military-plane-crashes-in-georgia-with-20-people-aboard#flips-6384967509112:0

 

https://www.youtube.com/watch?v=MkrONc8Ly_I

 

https://www.youtube.com/watch?v=ifVu9LF70F4

 

https://www.youtube.com/watch?v=HCFOcVZcPdc