Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում նոյեմբերի 5-11-ը մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ նոյեմբերի 6-11-ը,
Արաբկիրում՝ նոյեմբերի 5-8-ը և 11-ին,
Նոր Նորքում՝ նոյեմբերի 8-ին,
Շենգավիթում՝ նոյեմբերի 13-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։



